Բաժիններ՝

Ուկրաինայի կառավարությունն առաջին տրանշն է հատկացրել ՌԴ-ի հետ սահմանին «Ստենա» նախագծի իրագործման համար

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի կառավարությունը 100 միլիոն գրիվնա (ավելի քան 7.7 միլիոն դոլար) է հատկացրել ռուս-ուկրաինական սահմանին ինժեներային կառույցներ ստեղծելու մասին «Ստենա» նախագծի իրագործմանը:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նա ընդգծել է, որ դա տվյալ նախագծի համար անհրաժեշտ միջոցների միայն առաջին տրանշն է: Սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի ուժային կառույցները հայտնել էին, որ Ուկրաինան ձեռնամուխ է եղել Ռուսաստանի հետ սահմանին «Ստենա» նախագծի իրագործմանը:

Առաջին փուլն առնչվելու է 500 կիլոմետրանոց հատվածի, որը բաժին է ընկնում Սումի, Խարկովի, Չեռնիգովի ու մասամբ Լուգանսկի մարզերին: Նախատեսվում է կառուցել օպտիկա-էլեկտրոնայաին դիտարկման տարբեր համակարգեր, էլեկտրոնային-ազդանշանային համալիրներ, վերահսկիչ շերտեր, ամրություններ, փորել փոսեր, որոնք կխոչընդոտեն Ռուսաստանի տարածքից տրանսպորտային միջոցների ու ավտոմեքենաների շարժին:

Նախագծի իրագործման երկրորդ փուլն առնչվում է 400 կիլոմետրանոց հատվածի: Երկրորդ փուլը կարող է մեկնարկել ռազմական գործողությունների ավարտից հետո: Ռուս-ուկրաինական սահմանի երկարությունը կազմում է 2300 կիլոմետր: Սրանից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բարձրաձայնել էր Ռուսաստանի հետ սահմանին «Մաներհեյմի գիծ» կառուցելու անհրաժեշտության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս