Բաժիններ՝

ԱՄՆ-ը պաշտոնապես պատերազմ է հայտարարել «Իսլամական պետությանը»

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը երեկ պաշտոնապես պատերազմ է հայտարարել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը.

«ԱՄՆ-ը պատերազմի մեջ է գտնվում «Իսլամական պետության» դեմ, ինչպես որ «Ալ-Քաիդայի» ու համայն աշխարհում նրա հանցակիցների պարագայում է»: Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել էր «Իսլամական պետության» դեմ պայքարի նոր ռազմավարությունը:

Նա հայտարարել էր, որ զորքեր չի ուղարկի Իրաք, սակայն փոխարենն ԱՄՆ ռազմաօդային ուժերը կմեծացնեն ավիահարվածների ինտենսիվությունը: ԱՄՆ-ն ու արաբական 10 երկիր արձանագրություն են ստորագրել ահաբեկչության դեմ պայքարի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս