Թուրքիայի Ոստիկանական ակադեմիայում կանցկացվեն հայերենի դասընթացներ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ոստիկանական ակադեմիայում կսկսեն դասավանդել հայերեն, քրդերեն, արաբերեն ու հունարեն: «Նոր Թուրքիա» կարգախոսին որոշել է միանալ նաև երկրի Ոստիկանական ակադեմիան:

Ոստիկանությունը ձգտելու է ավելի լավ ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ հասկանալով ազգային փոքրամասնությունների լեզուն: Ելնելով դրանից՝ Ոստիկանական ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ուսումնական նոր տարում ապագա ոստիկաններին ապահովել հայերենի, արաբերենի, քրդերենի ու հունարենի դասընթացներով:

Բացի այդ, պլանավորված է դասավանդել նաև ռուսերեն, վրացերեն, օսմաներեն, իսպաներեն, պարսկերեն, թյուրքական բարբառներ: Խոսքը գնում է Թուրքիայի սահմանների ներսում և տարածաշրջանում գործող բոլոր լեզուների դասավանդման մասին՝ կապված ժողովրդի անվտանգությունն ապահովելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս