Թուրքիան Ֆրանսիային է հանձնել իսլամականների համար զինյալներ հավաքագրողին

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները Ֆրանսիային են հանձնել ահաբեկչական մասնաճյուղի ղեկավարին, ով Ֆրանսիայում հավաքագրում էր մուսուլմաններին, իսկ հետո՝ ուղարկում Սիրիա:

Խոսքը գնում է Մարոկկոյում ծնված Մուրադ Ֆարեսի մասին, որին Ֆրանսիայում հարցաքննելուց հետո որոշել են կալանավորել: Նրան մեղադրել են ահաբեկչական խմբավորման հետ կապված լինելով ահաբեկչական գործողությունների մասնակցելու և ահաբեկչական կազմակերպություն գլխավորելու մեջ:

Այս մասին երեկ հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ը: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, որ Ֆարեսն առանցքային դեր է խաղացել Թուլուզում ու Ստրասբուրգում երիտասարդ ֆրանսիացիներին հավաքագրելու ու հետագայում Սիրիա ուղարկելու հարցերում: Ֆարեսը Թուրքիայում կալանավորվել է մեկ ամիս առաջ:

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ Ֆրանսիայի մոտ 900 քաղաքացի արդեն իսկ պատերազմում են կամ էլ ռազմական ուսուցում են ստանում՝ Մերձավոր Արևելքում իսլամականների կողմից պատերազմելու համար: Նրանք գլխավորապես ուղարկվել են Սիրիա և Իրաք, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930