Բաժիններ՝

Օբաման պատրաստ է ավիահարվածներ հասցնել Սիրիայում իսլամականների դիրքերին. մամուլ

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների դիրքերին:

Օբաման իր այս մտադրության մասին հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հարցերով մի շարք փորձագետների հետ զրույցում: Պենտագոնի ղեկավարի նախկին տեղակալ Միշել Ֆլորնան, ով նույնպես մասնակցել է այդ զրույցին, հայտարարել է, որ Օբաման խոստացել է «Իսլամական պետության» դեմ պայքարել ամենուրեք, որտեղ էլ որ գտնվի այն:

Ընդգծվում է, որ Սիրիայում ավիահարվածներ հասցնելուն անցում կատարելը կդառնա Օբամայի նախագահական ռազմավարության նոր քայլը: Սրանից առաջ Օբաման հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ չէ Կոնգրեսի թույլտվությունը՝ Իրաքում զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս