Բաժիններ՝

Մերձավոր Արևելքի ծայրահեղականները հաջորդ խոշոր հարվածը պատրաստում են Լիբիայում. մամուլ

Al Bawaba News-ի փոխանցմամբ՝ ողջ Մերձավոր Արևելքի ծայրահեղականներն իրենց կողմնակիցներին կենտրոնացնում են Լիբիայում՝ պատրաստվելով համակարգված հարձակումների շարք իրականացնել արաբական մի շաք երկրներում:

Դրա հետ կապված՝ Սիրիայից ծովային ճանապարհով Լիբիայի Բենղազի քաղաք է տեղափոխվել մոտ 700 զինյալ: Այս մասին են վկայել Ալժիրի հատուկ ծառայությունների տվյալները: Բենղազին Լիբիայի երկրորդ խոշոր քաղաքն է և հանդիսանում է լիբիական հեղափոխության բնօրանը:

Այն ներկայումս գտնվում է «Անսար աշ-Շարիա» («Շարիաթի կողմնակիցներ») սալաֆիական խմբավորման ու ավելի փոքր զինված խմբավորումների վերահսկողության տակ, որոնց մի մասը կապված է «Ալ-Քաիդայի» հետ:

Բացի այդ, Ալժիրի հետախուզությունը հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ծայրահեղականներին հաջողվել է մեծ թվով նորակոչիկներ հավաքագրել Սահելի երկրներում (Արևմտյան Աֆրիկա, Ենթասահարա):

Հետախուզական տվյալները նաև վկայել են, որ 200 առավել վտանգավոր ահաբեկիչներ օգնելու համար Լիբիա են կանչվել ոչ միայն Սիրիայից, այլև՝ Իրաքից և անգամ Աֆղանստանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս