Բաժիններ՝

ՌԴ Կասպյան նավատորմը զորավարժություններ է սկսել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կասպյան նավատորմի նավերի խումբը, ինչպես նաև Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի մարտական ինքնաթիռներն ու Հարավային ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերն տակտիկական վարժանքներ իրականացնելու համար դուրս են եկել ծով:

Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Զորավարժություններում ընդհանուր առմամբ ներգրավված է Կասպյան նավատորմի մոտ 15 ռազմանավ ու ապահովման նավ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա ու մոտ 1000 զինծառայող:

Զորավարժությունները տևելու են մինչև ընթացիկ շաբաթվա ավարտ: Զորավարժությունների ժամանակ փորձարկվելու են պայմանական հակառակորդի ակտիվությունը ճնշելու մեթոդներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս