Բաժիններ՝

Լոնդոնը Շոտլանդիային առաջարկում է անկախության այլընտրանք

BBC-ին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնն առաջարկել է մեծ ինքնավարություն հատկացնել Շոտլանդիային, եթե առաջիկա հանրաքվեի արդյունքներով նա մնա Միացյալ թագավորության կազմում: Օսբորնը պատրաստ է ներկայացնել կոնկրետ պլան, որը կապահովի Շոտլանդիայի նոր լիազորությունները:

Նա խոստացել է համապատասխան պլանը ներկայացնել առաջիկա օրերին` ընդգծելով, որ փոփոխությունները կառնչվեն հարկահավաքության ու սոցիալական ապահովման ոլորտներին: Սրանից առաջ Օսբորնը դեմ է հանդես եկել, որ Մեծ Բրիտանիայից անջատվելուց հետո Շոտլանդիան որպես ազգային արժույթ պահպանի ֆունտ սթեռլինգը:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը շոտլանդական կողմին զգուշացրել է, որ անկախանալու դեպքում սպասվում է Շոտլանդիայից ֆինանսական ընկերությունների զանգվածային արտահոսք:

Շվեյցարիայի անկախության հանրաքվեն անցկացվելու է այս տարվա սեպտեմբերի 18-ին: Եթե բնակչության մեծ մասը քվեարկի Միացյալ թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալու օգտին, ապա Շոտլանդիան անկախ կհռչակվի 2016 թվականի մարտի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930