Բաժիններ՝

Ուկրաինական կողմը ներկայացրել է Դոնբասում կրած կորուստների մասին տվյալներ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Դոնեցկի ու Լուգանսկիմարզերում հակաահաբեկչական գործողության անցկացման ժամանակ զոհվել է 864 ուկրաինացի զինծառայող:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Վլադիմիր Պոլեվոյը:

Նա հայտարարել է, որ երկրի արևելքում հակաահաբեկչական գործողություն սկսելուց հետո վիրավորվել է 3215 զինծառայող: Վերջին օրերի բախումների ժամանակ զոհվել է  7 և վիրավորվել է 59 ուկրաինացի զինծառայող:

Սեպտեմբերի 5-ին էլ հաղորդվել էր, թե հակաահաբեկչական գործողության ժամանակ զոհվել է 114 ուկրաինացի սպա: Նրանցից 15-ը գնդապետներ են, 16-ը` մայորներ, 36-ը` կապիտաններ: Հակաահաբեկչական գործողության ժամանակ վիրավոր սպաների թիվը կազմել է 237 սպա, որոնցից 19-ը` գնդապետներ են, 43-ը` մայորներ, 72-ը` կապիտաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930