
Մահմուդ Աբբասն սպառնացել է խզել ՀԱՄԱՍ-ի հետ հարաբերությունները

WAFA գործակալության փոխանցմամբ` Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասն սպառնացել է խզել ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցության մասին համաձայնագիրը: Աբբասի խոսքերով` դա տեղի կունենա, եթե խմբավորումը խանգարի Գազայի հատվածի կառավարության նորմալ աշխատանքին.
«Մենք չենք համաձայնվի (ՀԱՄԱՍ-ի հետ) գործընկերությանը, եթե Գազայում իրավիճակը մնա նույնը. այնտեղ իշխում է 27 փոխնախարարից բաղկացած ստվերային կառավարությունը, իսկ կառավարությունը ներկայումս չի կարող որևէ բան անել այնտեղ»:
Հունիսին Ռամի Համդալլահի գլխավորած «ազգային համաձայնության» կառավարությունը երդում էր տվել Աբբասին: Գազայի հատվածը վերջին 7 տարում վերահսկում է ՀԱՄԱՍ-ը: