Բաժիններ՝

Amnesty International-ը ՌԴ-ին մեղադրել է Ուկրաինայի արևելքի հակամարտությանը մասնակցելու մեջ

BBC-ի փոխանցմամբ` Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի արևելքի անջատողականներին աջակցելու մեջ` ներկայացնելով արբանյակային լուսանկարներ, որոնք ի ցույց են դնում Ուկրաինայի արևելքում ռուսական զրահատեխնիկայի ու հրետանու խոշոր կուտակումներ:

AI-ի կայքում հրապարակված համապատասխան զեկույցում կազմակերպությունը մարդկանց կտտանքների ենթարկելու և հնարավոր ռազմական հանցանքների մեջ մեղադրում է նաև ուկրաինացի զինվորականներին ու անջատողականներին: Զեկույցում նշված է, որ AI-ն բոլոր կողմերին` ներառյալ Ռուսաստանը, կոչ է անում դադարեցնել պատերազմի օրենքների խախտումները:

AI-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շետին հայտարարել է, որ հակամարտող բոլոր կողմերն անտեսում են խաղաղ բնակիչների կյանքը և շարունակ խախտում են իրենց միջազգային պարտավորությունները: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հակամարտությունը բորբոքում է ինչպես իր ուղիղ մասնակցությամբ, այնպես էլ Ուկրաինայի արևելքի անջատողականներին օգնելով:

AI-ի զեկույցում մեծ տեղ է տրված ականատեսների վկայություններին: Բացի այդ, հետազոտողները շփվել են նաև Ռուսաստանում ապաստանած ուկրաինացի փախստականների հետ: Վերջիններս մասնավորապես AI-ին պատմել են, որ ուկրաինական կառավարական զորքերը զանգվածային հրետակոծության են ենթարկել իրենց բնակելի շրջանները:

AI-ին տեղեկություններ ունի նաև Ուկրաինայի կանոնավոր բանակի կողմից հանդես եկող կամավորական գումարտակների ներկայացուցիչների կողմից մարդյկան առևանգումների ու ծեծի ենթարկելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս