
Օբաման ներգաղթի բարեփոխումների ընդունումը հետաձգել է Կոնգրեսի ընտրություններից հետո

BBC-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետաձգել է ներգաղթի բարեփոխումների ընդունումը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը: Աղբյուրների խոսքերով` Օբաման մտավախություն ունի, որ հարցը կարող էին քաղաքականացնել, ինչի համար էլ որոշել է սպասել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին:
Ավելի վաղ Բարաք Օբաման խոստացել էր վերանայել մի շարք դրույթներ, որոնք առնչվում են վիզային կանոններին: Բացի այդ, նա հայտարարել էր պետության սահմանների անվտանգության մակարդակի արագ բարձրացման մասին և խոստացել էր քաղաքացիություն տրամադրել ԱՄՆ-ում բնակվող ապօրինի ներգաղթյալներին:
Ավելի վաղ Օբաման 3.7 միլիարդ դոլար էր խնդրել` լուծելու համար ԱՄՆ սահմանին առկա ճգնաժամը` կապված հիմնականում Լատինական Ամերիկայից ներգաղթյալների վիթխարի հոսքի հետ: ԱՄՆ-ի բնակչությունը ներկայումս կազմում է 318 միլիոն մարդ: Փորձագետների գնահատմամբ` ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթյալների թիվը կազմում է մոտ 12 միլիոն մարդ: