Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ը տապալել է ավելի քան 50 երկրի ղեկավարների. Ալի Խամենեի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վաղուց վերացել է հավատն Արևմուտքի այն կարգախոսի հանդեպ, որ նա պայքարում է հանուն ժողովրդավարության ու մարդու իրավունքների:

Խամենեին ընդգծել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո միայն Վաշինգտոնը, բռնություն կիրառելով, տապալել է ավելի քան 50 երկրների ղեկավարների:

Խամենեին արևմտյան երկրներին և մասնավորապես ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչական կազմակերպությունների, ինչպիսիք են «Ալ-Քաիդան» ու «Իսլամական պետություն», ստեղծմանը նպաստելու մեջ:

Խամենեին մտահոգություն է հայտնել արևմտյան հասարակությունում բարոյական անկման խորացման կապակցությամբ` կապված նիհիլիզմի տարածման ու ընտանեկան ինստիտուտի կործանման հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930