Վրաստանն ընդգրկվել է ՆԱՏՕ-ի «ոսկե հնգյակում»

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանն ընդգրկվել է այն հինգ երկրների թվում, որոնք պետք է ստանան «ոսկե քարտ»: Այս մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին.

«Հորդանանը, Վրաստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Ավստրալիան արդեն իսկ հստակեցվել են որպես ՆԱՏՕ-ի հետ ամենահամատեղելի գործընկերներ: Բացի այդ, նրանք մեծ ներդրում են ունեցել միջազգային խաղաղապահ գործողություններում»:

Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանը հինգ երկրի թվում ստանալու է «ոսկե քարտ» և դիտարկվելու է որպես «թիվ 1 գործընկեր», ինչը նշանակում է ամենաբարձր դիրք՝ առանց դաշինքին փաստացի անդամակցության:

Այդ կարգավիճակը կընդլայնի հետախուզական տվյալների մատչելիությունը, զորավարժություններին և ռազմական համագործակցության մյուս ոլորտներին մասնակցելու հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս