Իրանն ավելի վաղ սառեցված ակտիվներից ստացել է 1 միլիարդ դոլար

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական բանկը սառեցված միջոցներից ստացել է 1 միլիարդ դոլար, ինչն իրականացվել է ավելի վաղ Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում: Իրանի Կենտրոնական բանկին են վերադարձվել Ճապոնիային իրանական նավթ վաճառելուց գոյացած միջոցները:

Ճապոնիան այդ միջոցները երկու տրանշով փոխանցել է Օմանում Իրանի Կենտրոնական բանկի մասնաճյուղ: Ընդհանուր առմամբ առաջիկա չորս ամսում Իրանն իր միջուկային ծրագրի դադարեցման դիմաց կստանա 2.8 միլիարդ դոլար, որոնք կհավելվեն արդեն իսկ ապասառեցված 4.2 միլիարդ դոլարին:

Իրանական նավթի խոշորագույն գնորդներն են Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանն ու Հարավային Կորեան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930