Բաժիններ՝

Ադրբեջանի ՊՆ-ը հավատարմագրման համակարգ է մտցնում ռազմական թեմաները լուսաբանող լրագրողների համար

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը պլանավորում է հավատարմագրման համակարգ մտցնել ռազմական թեմաները լուսաբանող լրագրողների համար: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է ՊՆ-ի մամլո ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլին:

Բացի այդ, կազմակերպվելու են սեմինարներ, «կլոր սեղաններ» և լրագրողների այցեր դեպի զորամասեր: Դարգյահլին ընդունել է, որ նման միջոցներն ընդունվել են օգոստոսի 29-ին անցկացված քննարկումներից հետո, որոնք առնչվել են մի շարք ԶԼՄ-ների ու ինտերնետային ռեսուրսների կողմից ռազմական գաղտնիքի խախտմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930