Բաժիններ՝

Պուտինն ու Պորոշենկոն չեն պայմանավորվել Ուկրաինայում հրադադարի շուրջ. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահները չեն պայմանավորվել Ուկրաինայում հրադադարի շուրջ, քանի որ Ռուսաստանը չի հանդիսանում հակամարտող կողմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Սրանից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամլո ծառայությունը հայտնել էր, որ Պորոշենկոն ու Պուտինը հեռախոսազրույցի արդյունքներով պայմանավորվել են Դոնբասում մշտական հրադադարի շուրջ:

Պեսկովի խոսքերով՝ Պուտինն ու Պորոշենկոն իսկապես քննարկել են այն ուղիները, որոնք կնպաստեին աշխարհազորայինների ու ուկրաինացի ուժայինների միջև հրադադարին. «Ռուսաստանը ֆիզիկապես չի կարող պայմանավորվել հրադադարի շուրջք, քանի որ չի հանդիսանում հակամարտող կողմ»:

Պեսկովը չի մեկնաբանել երկու երկրների ղեկավարների միջև նոր շփումների հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930