
Պորոշենկոն ու Պուտինը պայմանավորվել են Դոնբասում մշտական հրադադարի շուրջ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են Դոնբասում մշտական հրադադարի շուրջ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Վերջինս մանրամասնել է, որ տվյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ. «Զրույցի արդյունքը դարձել է Դոնբասում մշտական հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ձեռք է բերվել փոխըմբռնում այն քայլերի վերաբերյալ, որոնք կնպաստեն խաղաղության հաստատմանը»:
Սրանից առաջ էլ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայում ռազմական ու հումանիտար ճգնաժամից դուրս գալու ուղիները: Պեսկովի խոսքերով՝ այդ հարցում նրանց մեծապես համընկնում են նրանց տեսակետները: