
Այս շաբաթ Սև ծով մուտք կգործի ՆԱՏՕ-ի 4 ռազմանավ. աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մինչև սեպտեմբերի 7-ը Սև ծով մուտք կհգործի ՆԱՏՕ-ի 4 ռազմանավ: Խոսքը գնում է ամերիկյան «Ռոսս» էսկադրոնային ականակրի, ֆրանսիական «Կոմանդանտ Բիրո» կորվետի, կանադական «Տորոնտո» ֆրեգատի ու իսպանական «Ալմիրանտե Խուանդ դե Բուրբոն» ֆրեգատի մասին:
Այս մասին գործակալությանը հայտնել է նրա ռազմադիվանագիտական աղբյուրը: Նրա խոսքերով՝ «Ռոսսը» և «Բիրոն» սևծովյան նեղուցներով Սև ծով մուտք կգործեն այսօր, իսկ իսպանական ու կանադական ֆրեգատները դա կանեն սեպտեմբերի 6-ին:
Աղբյուրն ընդգծել է, որ ներկայումս Սև ծովում գտնվող ֆրանսիական «Դյուպյուի դե Լոմ» հետախուզական նավը Սև ծովի ջրատարածությունը կլքի սեպտեմբերի 5-ին: