
ԱՄՆ պետդեպարտամենտը չի հաստատում Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը չունի անկախ տվյալներ, որոնք կվկայեին, որ ռուսական զորքերը հատել են Ուկրաինայի սահմանը: Այս մասին հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Երբ լրագրողները նրանից հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ը հիմքեր ունի՞ կասկածելու համար ռուսական ներխուժման մասին Ուկրաինայի իշխանությունների պնդումներին, Փսակին հայտարարել է, որ որևէ նորույթ չունի, որպեսզի ԱՄՆ-ի անունից անկախ հաստատի դա:
Սրանից առաջ էլ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հերքել էր Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու մասին տեղեկատվություն: