Պուտինն ու Պորոշենկոն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտոր Պորոշենկոյի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են Ուկրաինայի ռազմական ու հումանիտար ճգնաժամի հարցը: Պեսկովը հավելել է, որ պետությունների ղեկավարները կողմ են արտահայտվել, որ առաջին հերթին անհրաժեշտ է շուտափույթ վերջ դնել Ուկրաինայի հարավ-արևելքի արյունահեղությանը:
Պեսկովն ընդգծել է, որ ճգնաժամային ծանր իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիների հարցում զգալիորեն համընկնում են երկու երկրների նախագահների տեսակետերը: