Բաժիններ՝

Օբաման ժամանել է Էստոնիա

BBC Russian-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Էստոնիա՝ Մերձբալթյան երկրներին վստահեցնելու համար, որ նրանք Ռուսաստանի կողմից ագրեսիայի դեպքում կարող են հույսեր կապել ՆԱՏՕ-ի աջակցության հետ: Սրանից առաջ Բալթյան երկրների իշխանությունները ՆԱՏՕ-ին խնդրել են իրենց տարածքներում տեղակայել ռազմաբազաներ:

Օբաման Տալլին է ժամանել այսօր առավոտյան: Նա հանդիպելու է Էստոնիայի նախագահ Թոմաս Իլվեսի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիաբուսկայտեի ու Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի հետ:

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ Օբաման Էստոնիայում ընդգծելու է, որ մեծ երկրներին թույլատրված չէ կոպտորեն ոտնահարել իրենց հարևանների տարածքային անձեռնմխելիությունը: Էստոնական այցից հետո Օբաման մեկնելու է Ուելս, ուր վաղը մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930