
Ուկրաինան չեղյալ է հայտարարել սպառազինության ներկրման մաքսատուրքերը

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է ռազմական նշանակության արտադրանքի ներկրման վրա դրված մաքսատուրքերը չեղյալ հայտարարելու մասին օրենքը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի մամլո ծառայությունը:
Ընդգծվում է, որ հարկային արտոնություններն առնչվում են պաշտպանական արտադրանքի մի շարք տիպերի` ներառյալ ծանր զրահապատ տեխնիկան (տանկերն ու զրահամեքենաները): Օրենքին կից բացատրագրում նշված է, որ այդ միջոցները սահմանվում են ժամանակավորապես` հակաահաբեկչական գործողության ժամանակ:
Սրանից առաջ Լեհաստանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ պատրաստ են սպառազինություն ու ռազմական տեխնիկա մատակարարել Ուկրաինային: