Բաժիններ՝

«Իսլամական պետություն» խմբավորումը մտադիր է «ազատագրել» Չեչնիան

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ` «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները համացանցում հրապարակել են մի տեսանյութ, որում սպառնում են պատերազմ սանձազերծել Կովկասում և մասնավորապես Չեչնիայում:

Ձայնագրության մեջ երևում է, որ զինյալները կանգնած են խորհրդային հին կործանիչի մոտ, որը նրանց ձեռքում է հայտնվել Սիրիայի Ռաքքահ նահանգի ռազմական օդանավակայաններից մեկում:

Ահաբեկիչներից մեկը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` հայտարարելով, որ մտադիր է «ազատագրել» Չեչնիան ու Կովկասը և այնտեղ ստեղծել «իսլամական խալիֆաթ»:

Բացի այդ, զինյալները սպառնում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` խոստանալով հարվածներ հասցնել օդից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930