Բաժիններ՝

Ամենահետաքրքիր հինգ «գրազները» պատմության ընթացքում

1. Մի անգամ Կլեոպատրան և նրա սիրելին՝ Մարկ Անտոնին, գրազ եկան, որ ընթրիքի ընթացքում Կլեոպատրան կարող է բավական հեշտությամբ շատ գինի խմել. «գրազի արժեքը» 10 մլն սեստերցի էր: Ընթրիքի սկզբում Կլեոպատրան սև մարգարտե ականջօղերը նետեց գինու մեջ: Քիմիական ռեակցիայի արդյունքում գինին վերածվեց ըմպելիքի, որը կարելի էր հեշտությամբ միանգամից խմել:

2. Անգլիայում՝ 18-րդ դարում, մսի բիզնեսով զբաղվողներից մեկը երիտասարդ արիստոկրատի հետ պայմանավորվեց վազքի մրցույթ անցկացնել: Սահմանված գումարի չափը գերազանցում էր մսի բիզնեսով զբաղվող երիտասարդի բիզնեսի ողջ գումարը: Վերջինս շատ սրամիտ էր գտնվել և որպես մրցության վայր՝ ընտրել էր քաղաքի ամենանեղ փողոցը. երիտասարդ արիստոկրատը հասնելով մսի բիզնեսով զբաղվողին՝ չէր կարողացել վազանց կատարել նեղլիկ փողոցի պատճառով:

3. Բալզակը հայտնի էր՝ որպես կանանց գիտակ: Մի անգամ ընկերոջ հետ զբոսնելիս նա երկու կնոջ հանդիպեց: Նրանցից մեկը գեղեցիկ կազմվածք ուներ և շեկ մազեր: Երկրորդը նիհար էր, մուգ գույնի մազերով և տարօրինակ գլխարկով: Բալզակը որոշեց ընկերոջ հետ գրազ գալ, որ շիկահեր կինը ֆրանսուհի է, երեխաներ չունի և ապրում է գեղեցիկ կյանքով, իսկ մուգ մազերով կինը, ով նման էր տնտեսագետի, շատ շուտ, սխալմունքի արդյունքում երեխա է ունեցել, և այժմ նրա երեխային դաստիարակում է նրա մայրը: Երկու ընկերները պայմանավորվել էին, որ պարտվողը վճարում է ռեստորանում ընթրիքի դիմաց: Երբ Բալզակը ծանոթացավ նշված կանանց հետ, պարզեց, որ շիկահերն ամուսնացած գերմանացի է՝ երկու երեխաների մայր, իսկ մուգ մազերով կինը ֆրանսուհի է և դերասանուհի:

4. Նիլ Արմսթրոնգի՝ Լուսնի վրա հայտնվելը դարձավ մեծ իրադարձություն ոչ միայն ողջ մարդկության պատմության ընթացքում, այլև բրիտանացի Դեյվիդ Տրիլֆոլի համար: 10 ֆունտ ձեռքին՝ մտնելով բուքմեյքերական ընկերություններից մեկը, նա խաղադրույք կատարեց մոտակա 10 տարիների ընթացքում մարդու՝ Լուսնի վրա հայտնվելու վրա: Բրիտանացին շահած գումարով սպորտային ավտոմեքենա գնեց, որով մեկ տարի անց ավտովթարի ենթարկվեց և մահացավ:

Կարդացեք նաև

5. Ժյուլ Վեռնի նկարագրած ճանապարհորդությունը՝ «Աշխարհի շուրջ 80 օրում», շատերն են փորձել կրկնել: Մի անգամ ամերիկացի մի լրագրող իր խմբագրին խնդրել է իրեն նմանատիպ ճանապարհորդության ուղարկել: Միևնույն ժամանակ նմանատիպ ճամփորդության է դուրս գալիս մեկ այլ լրագրող. նրանք որոշել էին մրցել, թե ով ավելի շուտ կվերադառնա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս