Մեզ մոտ պետք է ստեղծվեն ՆԱՏՕ-ի մշտական ռազմաբազաներ. Էստոնիայի նախագահ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էստոնիայում պետք է ստեղծվեն ՆԱՏՕ-ի մշտական ռազմաբազաներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը, ով պաշտոնական այցով գտնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:
Նորվեգիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իլվեսը հայտարարել է, որ իրենք մտահոգված են իրենց սահմանների անվտանգությամբ: Էստոնիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 2004 թվականին:
Իլվեսի խոսքերով՝ ՆԱՏՕ-ի կառուցվածքը չպետք է նախատեսի իր անդամների տարանջատում առաջին և երկրորդ կարգի երկրների, որոնցից առաջինների տարածքներում գտնվում են դաշինքի մշտական բազաները, իսկ երկրորդների տարածքներում՝ ոչ:
Էստոնիայի նախագահն ընդգծել է, որ դա ընդհանրապես այն ազդանշանը չէ, որը պետք է իրենցից ստանա պոտենցիալ ագրեսորը: Հունիսին Բաթլիկ ծովի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մշտական ռազմական ներկայության անհրաժեշտության մասին արտահայտվել էր Էստոնիայի պաշտպանության նախարար Տաավի Ռիյվասը: