
Լատվիա-Հայաստան. Հայաստանի հավաքականի երկրպագուների տոմսերը վաճառքում են

Տեղեկացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել սեպտեմբերի 3-ին կայանալիք Լատվիա-Հայաստան ընկերական հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել այցելելով հետևյալ հղումը (http://shop.piletilevi.ee/public/?concert=150818&design=bilesuserviss&lang=rus¢er=126#view=ticketsselect): Գաղտնաբառի վանդակում հարկավոր է գրել ARM: Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի T U V հատվածները: Տոմսերի արժեքն է 5 եվրո: