Բաժիններ՝

Մաքսային միության անդամների միջև չկան տարակարծություններ. Լավրով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մաքսային միության կազմից Ղազախստանի դուրս գալու հնարավորությունը:

Լավրովին հարցրել են, թե ինչպես է գնահատում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունն այն մասին, որ եթե Ռուսաստանը հետագայում նույնպես Ուկրաինայի հանդեպ վարի իր քաղաքականությունը, ապա Աստանան կդիտարկի Մաքսային միությունից դուրս գալու հնարավորությունը:

Լավրովը հայտարարել է, որ մասնակցել է Մինսկում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հանդիպմանը, ուր քննարկվել է Ուկրաինայի հարցը. «Այստեղ որևէ տարակարծություն չի եղել և չի էլ կարող լինել նիստին մասնակից Մաքսային միության անդամների միջև:

Մենք բացարձակապես միասնական մոտեցում ունենք, որ Մաքսային միությունը ինքնիշխան պետությունների միավորում է, որոնք միավորման մեջ շահ են տեսնում իրենց տնտեսական, առևտրային ու ներդրումային պոտենցիայի համար:

Հենց դա է ծառայում որպես ձգողական գործոն մյուս երկրների համար, որոնք ցանկանում են համագործակցել Մաքսային միության հետ, մտնել նրա կազմի մեջ, իսկ հետո դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Դա շատ հաջող նախագիծ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս