Բաժիններ՝

Ուշակովը մեկնաբանել է Պուտինի՝ «եթե ցանկանամ, ապա Կիևը կվերցնեմ երկու շաբաթվա ընթացքում» խոսքերը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ «Կիևը երկու շաբաթվա ընթացքում վերցնելու» հնարավորության մասին նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը կտրել են բովանդակությունից և ասվել են այլ իմաստով:

Սրանից առաջ մամուլում լուրեր էին հրապարակվել, որ Պուտինը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ռուսական զորքերը կարող են Կիևը գրավել կարճ ժամանակահատվածում:

Ուշակովը դատապարտել է Պուտինի ու Բառոզուի հեռախոսազրույցի մանրամասները հրապաարակելը՝ ընդգծելով, որ դա կոռեկտ չէ և դուրս է գալիս դիվանագիտական պրակտիկայի շրջանակներից.

«Եթե դա տեղի է ունեցել, ապա դա ինձ ընդհանրապես թվում է ոչ լուրջ քաղաքական գործչի արարք: Ասվել են այդ խոսքերը, թե ոչ, իմ կարծիքով այդ մեջբերումը կտրել են բովանդակությունից և ունեցել է կատարելապես այլ իմաստ»: Ուշակովը հերքել է, թե Ռուսաստանը զորքեր է մտցրել Ուկրաինա:

Սրանից առաջ La Repubblica թերթը գրել էր, թե Բառոզուն հրապարակել է Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի պլանները: Բառոզուի խոսքերով՝ Պուտինն իրեն հայտնել է հետևյալը. «Խնդիրն այն է, որ եթե ես ցանկանամ, ապա Կիևը կվերցնեմ երկու շաբաթվա ընթացքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930