Բաժիններ՝

2014 թվականին Ռուսաստանի զինված ուժերը կհամալրվեն 230 նոր ինքնաթիռներով ու ուղղաթիռներով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերն ընթացիկ տարում կհամալրվեն առնվազն 230 նոր ինքնաթիռներով ու ուղղաթռիռներով: Այս մասին այսօր՝ ՌԴ ՊՆ-ի խորհրդակցության ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

Նրա խոսքերով՝ այդ ավիամիջոցներից 50-ն արդեն իսկ հանձնվել է զորքերին, իսկ մնացյալ 180-ի դեպքում դա կարվի մինչև տարեվերջ. «Ինչպես ձեզ հայտնի է, զինված ուժերն ակտիվորեն համալրվում են ժամանակակից ավիահամալիրներով: Միայն ընթացիկ տարում զորամիավորումները կստանան ավելի քան 230 օդանավ»:

Շոյգուն կարևորել է ավիատեխնիկայի ավելի որակյալ յուրացմանն ու դրա ավելի անվտանգ շահագործմանը մեծ ուշադրություն դարձնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930