Բաժիններ՝

ԱՄՆ-ն ուժեղացնում է Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ի զորքերի խմբավորումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ուժեղացնում է Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ի զորքերի խմբավորումը: Այս մասին գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԽ-ի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը:

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն պլանավորել է ծանր սպառազինություն, այդ թվում նաև տանկեր ու զրահատրանսպորտներ տեղափոխել Էստոնիա: Պոպովն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ՆԱՏՕ-ի այդ ծանր սպառազինությունը հայտնվելու է անմիջականորեն Ռուսաստանի սահմանների մոտ:

Սրանից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պլանավորել է նոր բազաներ ծավալել Արևելյան Եվրոպայում: Ռուսաստանը խոստացել է համարժեք պատասխան տալ դրան, ինչպես նաև ուղղումներ անել իր ռազմական դոկտրինում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930