Մերկելն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելուն
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում լրագրողների հետ զրույցում աջակցություն է հայտնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացմանը: Մերկելն անհրաժեշտ է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը:
Նրա խոսքերով՝ ԵՄ-ը չի կարող ընդունելի համար Ռուսաստանի պահվածքը. «Ես արդեն ասել եմ, որ պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել, այդ թվում նաև գերմանական ընկերությունների վրա: Սակայն չնայած դրան՝ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է պատրաստել այդպիսի պատժամիջոցներ:
Խնդիրները, որոնք կարող են առաջանալ դրա հետ կապված, համեմատելի չեն այն խնդիրների հետ, որոնք կարող են առաջանալ, եթե մենք ոչինչ չանենք»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ:
Մերկելը նաև համոզվածություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով՝ հիշեցնելով, որ այդ մասին հայտարարել է ի սկզբանե: Մերկելն ընդգծել է, որ նաև դա է ԵՄ-ի անդամ մյուս երկրների դիրքորոշումը: