Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պետք է ընդունվի «պատրաստության ճանապարհային քարտեզ». Ռասմուսեն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս շաբաթվա վերջին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պետք է ընդունվի «պատրաստության ճանապարհային քարտեզ», որը կամրապնդի ու կթարմացնի մայրցամաքի հավաքական անվտանգությունը: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը.

«Այդ պլանը Ռուսաստանի պահվածքի պատասխանն է: «Ճանապարհային քարտեզում» հիմնավորապես ամրապնդվելու են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը, զգալիորեն բարելավվելու են այդ բազմազգ զորքերի արագության հնարավորությունները:

Այդ պլանի համաձայն, ՆԱՏՕ-ի անդամ արևելյան երկրների տարածքներում կստեղծվեն մշտական բազաներ: «Պատրաստության ճանապարհային քարտեզը» ՆԱՏՕ-ին կապահովի նրանով, որ մենք անհրաժեշտ ուժերով անհրաժեշտ սարքավորմամբ անհրաժեշտ պահին կլինենք անհրաժեշտ տեղում»:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930