Բաժիններ՝

10 տարի առաջ Ռուսաստանում գրանցվեց Բեսլանի աղետը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում այսօր հարգանքի տուրք են մատուցում Բեսլանի աղետի զոհերի համար: 10 տարի առաջ ռուսական Բեսլան քաղաքում (Հյուսիսային Օսիա) զինյալները պատանդ վերցրին թիվ 1 դպրոցի ավելի քան 1200 աշակերտի ու ուսուցչի:

Ահաբեկչական հարձակման ու դրան հաջորդած ուժային կառույցների կողմից շենքը գրոհելու հետևանքով զոհվեց 334 մարդ, որոնցից 186-ը՝ երեխաներ: Այն ժամանակ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնեց չեչեն առաջնորդներից Շամիլ Բասաևը:

Այսօր Բեսլանում հազարավոր մարդիկ են հավաքվել այն դպրոցում, ուր 10 տարի առաջ տեղի է ունեցել աղետը: Նրանք իրենց հետ բերել են խաղալիքներ ու ջրով լի շշեր՝ ի հիատակ պատանդ վերցված երեխաների:

Բեսլանում սգո միջոցառումները շարունակվելու են 3 օր: Աղետի զոհերի հիշատակը հարգում են նաև Ռուսաստանի այլ քաղաքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930