Բաժիններ՝

Գերմանիան ու Ավստրալիան զենք կմատակարարեն Հյուսիսային Իրաքի քրդերին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրալիան զենք ու զինամթերք է հատկացնելու Հյուսիսային Իրաքի քրդերին (Փեշմերգա)՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքար մղելու համար: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ իրենք զինծառայողներ չեն ուղարկի Հյուսիսային Իրաք՝ ընդգծելով, որ տվյալ հարցում իրենք համակարծիք են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որ կարիք չկա ցամաքային ռազմական գործողություն ձեռնարկելու Իրաքում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին կառավարության նիստում հայտարարել է, որ իրենք որոշել են զենք մատակարարել Փեշմերգային՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար: Դա կբավականացնի Փեշմերգայի 4000 զինծառայողի սպառազինելու համար:

Գերմանիան, մասնավորապես, Փեշմերգային կհատկացնի 530 հակատանկային հրթիռ, հաստոցավոր գնդացիրներ, 10.000 ձեռքի նռնակ, 8000 ինքնաձիգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930