Իրանը պատրաստ է շարունակել «Վեցյակի» հետ բանակցությունները՝ ընդհուպ մինչև վերջնական կարգավորում. Ռոուհանի

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Տոումիոյայի հետ երեկվա հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի պատրաստվում իր միջուկային ծրագրի շուրջ խնդրի լուծմանը հասնել այնպիսի ուղիներով, որոնք կհակասեն միջազգային իրավունքին:

Իրանի նախագահի խոսքերով՝ եթե միջազգային կառույցները մտադիր են «Վեցյակի» շրջանակներում, միջազգային իրավունքին համապատասխան, ինչպես նաև առավելագույն թափանցիկության պայմաններում շարունակել Իրանի հետ երկխոսությունը, ապա իրենք դրանց կմասնակցեն լավագույն մտադրություններով:

Ռոուհանին ընդգծել է, որ եթե միջազգային միջնորդները ճնշում չբանեցնեն Իրանի գիտատեխնիկական առաջընթացի վրա, ապա բաց կլինի համաձայնագրին հասնելու ուղին, քանի որ Իրանը պատրաստ է բանակցություններ վարել ընդհուպ մինչև վերջնական կարգավորում:

Ռոուհանին հիշեցրել է, որ ժնևյան բանակցությունները հանգեցրել են կարճաժամկետ համաձայնագրի՝ ընդգծելով, որ այդ բանակցություններում Իրանի «կարմիր գիծը» միջուկային էներգիայի մշակումն ու հետազոտումն է: Ռոուհանի խոսքերով՝ միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին ու վնասում են ոչ միայն Իրանին, այլև՝ ԵՄ-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930