
Ուժի մեջ է մտել ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչությունը:
Վիզային ռեժիմի դյուրացման մասին պայմանագրի ուժի մեջ մտնելը հնարավոր դարձավ Հետընդունման մասին պայմանագրի վավերացմամբ, ինչը ԵՄ-ի երկրներին հնարավորություն է տալիս արտաքսել այն անլեգալներին, որոնք արդեն իսկ գտնվում են նրանց տարածքում:
Վիզային ռեժիմի դյուրացումը մասնավորապես առնչվում է 1-5 տարով երկարաժամկետ վիզաներ տրամադրելու, ինչպես նաև մի շարք կատեգորիաների քաղաքացիների համար վիզային մաքսատուրքի արժեքի նվազեցման հետ: