
Վրաստանը խստացրել է վիզային ռեժիմը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ից Վրաստանը խստացնում է վիզային ռեժիմը: Այսօր ուժի մէջ է մտել «Օտարազգիների ու քաղաքացիություն չունեցողների իրավական դրության մասին» նոր օրենքը, որը ներգթաղի հարցերով կառավարական հանձնաժողովի հանձնարարությամբ պատրաստել են արդարադատության, արտաքին գործերի ու ներքին գործերի նախարարությունները:
Վրաստանի խորհրդարանն այդ օրենքն ընդունել էր ընթացիկ տարվա մարտին: Օրենքի համաձայն, կրճատվել է Վրաստանում առանց վիզայի մնալու ժամկետը և նախկին 360 օրվա փոխարեն սահմանվել է 90 օր՝ 180-օրյա ժամկետի համար: Վրաստանը 24 երկրի համար վերացնում է ոչ վիզային ռեժիմը:
Ոչ վիզային ռեժիմը պահպանվելու է ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Շենգենյան գոտու, ԱՊՀ-ի և հիմնական այլ գործընկեր երկրների համար: Սակայն եթե օտարազգին ցանկանա Վրաստանում մնալ 90 օրից ավելի, նա պետք է ստանա էմիգրացիոն վիզա: Եվս մեկ նորարարությունն այն է, որ սեպտեմբերի 1-ից վրացական բոլոր տիպի վիզաների արժեքը կազմելու է 50 դոլար: