Բաժիններ՝

Ռուսաստանն իր զորքերը չի մտցրել Ուկրաինա. Սերգեյ Լավրով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը հուսով է, որ Մինսկում այսօր կայանալիք բանակցությունների ժամանակ եռակողմ շփման խմբի մասնակիցները կհամաձայնեցնեն Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում հրադադարի հարցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերֆեյ Լավրովը.

«Ես մեծապես հուսով եմ, որ այսօրվա բանակցություններն առաջին հերթին նվիրված կլիենեն անհապաղ, առանց նախապայմանների հրադադարի համաձայնեցմանը:

Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Ուկրաինայում իրավիճակի խաղաղ, քաղաքական կարագավորման առաջխաղացմանը՝ հաշվի առնելով այդ երկրի բոլոր շրջանների շահերը»:

Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանն իր զորքերը չի մտցրել Ուկրաինա. «Ռուսաստանը ռազմական միջամտություն չի իրականացնի Ուկրաինայում»: Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ռուսաստանը վերջին օրերին  Ուկրաինա է ուղարկել 10.000-20.000 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930