Բաժիններ՝

Սիրիայի նոր կառավարությունը երդում է տվել

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է երկրի նոր կառավարության երդումը: Հանդիսավոր արարողությունն անցկացվել է մայրաքաղաք Դամասկոսում:

Կառավարությունը գլխավորում է վարչապետ Վաիլ ալ-Հալկին: Կառավարության կազմում 11 նոր նախարարներ են, մնացյալ նախարարական պաշտոնները զբաղեցնում են նախկին կառավարության անդամները:

Ասադը նոր կառավարությանը կոչ է արել ապահովել նոր տեսլական, խուսափել նախորդ շրջանի բացասական պահերից, ինչպես նաև սեփական բացությամբ ու հուսալիությամբ նվաճել քաղաքացիների վստահությունը:

Ասադի խոսքերով՝ կառավարության առաջադրանքների թվում է ահաբեկչական խմբավորումների հարձակումներից տուժած շրջանների վերականգնումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930