
Թայվանը ՀՀՊ համակարգի ամրապնդման համար կհատկացնի 2.5 միլիարդ դոլար

Defense News-ի փոխանցմամբ՝ Թայվանի ՊՆ-ը հրապարակել է ՀՀՊ համակարգի ամրապնդման ծրագիրը: Դրա համաձայն, նախատեսվում է հակահրթիռային նոր համալիրների գնման վրա ծախսել 2.5 միլիարդ դոլար: Ընդ որում, գնումների հիմքում ընկած են լինելու ազգային մշակման ու արտադրության Tien Kung III զենիթա-հրթիռային համալիրները:
Դրանք գնվելու են 2015-2024 թվականներին և կարող են օգտագործվել տակտիկական բալիստիկ հրթիռներից տարբեր օբյեկտների պաշտպանության համար, ինչպես նաև ՀՕՊ-ի համար:
Թայվանի պաշտպանության նախկին նախարար Կաո Խուաչուիի խոսքերով՝ այդ համալիրները կարող են օգտագործվել չինական J-20 հեռանկարային կործանիչ-ռմբակոծիչները որսալու համար: