
Ավստրալիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է մինչև ԵՄ-ի մակարդակի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրալիայի կառավարությունն ուժեղացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի արևելքի հակամարտության հետ: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը:
Նոր սահմանափակումները նախատեսում են արգելք դնել Ռուսաստանին սպառազինություն ու նավթագազային ոլորտի համար սարքավորումներ մատակարարելու վրա: Բացի այդ, արգելվում է ռուսական պետբանկերի մուտքն ավստրալական կապիտալի շուկա, արգելք է դրվում Ղրիմում ներդրումներ անելու և Ղրիմի հետ առևտուր անելու վրա:
Ավստրալիայի վարաչապետը հայտարարել է, որ Ռուսաստանն է սկսել Ուկրաինայի արևելքի հակամարտությունը, որի հետևանքով զոհել է առնվազն 2500 մարդ: Էբոտն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի այդ մարդկանց զոհվելու համար: Նրա խոսքերով՝ Ավստրալիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է մինչև ԵՄ-ի մակարդակի: