Բաժիններ՝

Ամերիկացի սենատորը ՌԴ-ի հանդեպ Օբամայի քաղաքականությունը նմանեցրել է կատվի գործողությունների

The Washington Times թերթի փոխանցմամբ` Ուկրաինայի վերջին իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը հիշեցնում են ռուսական արջին հանդիպած կատվի գործողություններ: Սպիտակ տան արտաքին քաղաքական կուրսին նման գնահատական է տվել հանրապետական սենատոր Թեդ Կրուզը:

Նա չափազանց պասիվ է անվանել ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը, ինչի համար էլ Ռուսաստանն առանց վախենալու ներխուժում է հարևան երկրների տարածքներ, իսկ ողջ Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցները վախենում, թե ինչ կլինի հաջորդ անգամ:

Սենատորը, որին անվանում են 2016 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներից մեկը, կողմ է արտահայտվել, որ ԱՄՆ-ը տնտեսական ճնշում գործադրի Մոսկվայի նկատմամբ:

Նա կարծում է, որ Վաշինգտոնը պետք է թույլատրի բնական գազի արտահանումը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել գազի համաշխարհային գները և զգալի հարված կհանդիսանա Ռուսաստանի ֆինանսական շահերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930