
Իրաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է գրեթե 40 մարդու

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` մահապարտ-ահաբեկիչն ամենագնացով, որում գտնվել է մեծ քանակությամբ պայթուցիկ, Իրաքի Անբար նահանգի Ռամադի քաղաքում մխրճվել է կառուցվող շենքի մեջ: Բախման հետևանքով գրանցվել է պայթյուն, ինչը խլել է 37 մարդկային կյանք:
Զոհվածներից 22-ն անվտանգության աշխատակիցներ են, իսկ 15-ը` խաղաղ բնակիչներ: Այս մասին երեկ հայտարարել են տեղի ոստիկաններն ու բժիշկները: Կառուցվող 9 հարկանի շենքը պետք է օգտագործվի որպես անվտանգության ծառայության աշխատակիցների բազա:
Ռամադի ու Ֆալուջա քաղաքներում հունվարից մարտեր են ընթանում «Իսլամական պետություն» խմբավորման և այլ խմբավորումների դեմ: