Ողբերգական ավտովթար Սելիմի լեռնանցքում, կա մեկ զոհ, երկու վիրավոր. shamshyan.com
shamshyan.com –ի փոխանցմամբ՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության եւ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզից դեպի Գեղարքունիքի մարզ ընկած ճանապարհահատվածի Վարդեւանի (Սելիմի) լեռնանցքի 2-րդ ոլորանում ավտոմեքենա է ընկել ձորը եւ կան տուժածներ:
Պարզվել է, որ Օպել-Վեկտրա մակնիշի 34 ՏA 573 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մի քանի մետր գլորվելով հայտնվել ձորակում: Ինչի հետեւանքով մի հոգի մահացել է, երկու հոգի տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: