Իդեալական նախաճաշ. ո՞րն է այն
Դիետոլոգները մեծ կարեւորություն են տալիս ճիշտ նախաճաշին՝ պնդելով, որ այն էական նշանակություն ունի առողջության համար եւ խորհուրդ են տալիս նախաճաշին ավելացնել սպիտակուցները եւ կրճատել սախարոզն ու կաթնամթերքը։
Մասնագետների կարծիքով՝ վերջին 40 տարվա ընթացքում ավանդույթ է դարձել նախաճաշին ավելին շատ քաղցր սննդամթերք՝ բուլկեղեն, կրուասան, եգիպտացորենի փաթիլներ, ջեմեր օգատագործել, ինչը, սակայն, օրվա համար ճիշտ սկիզբ չէ։
Դիետոլոգների մի խումբ խորհուրդ է տալիս արթնանալուց անմիջապես հետո խմել մեկ բաժակ գոլ ջուր՝ թարմ քամած կիտրոնի հյութով, այնուհետեւ՝ որեւէ «կանաչ» սննդամթերք կամ հյութ, օրինակ, բանջարեղենային բնական որեւէ հյութ։ Իսկ նախաճաշին կարելի է օմլետ՝ սալաթի տերեւներով կամ ձվածեղ՝ ավոկադոյի շերտերով կամ էլ թերխաշ ձու՝ ապխտած սաղմոնով կամ սպանախով։
Նրանք, ովքեր հավկիթ չեն սիրում, կարող են օգտագործել առանց հավելանյութերի, բնական ձավարեղենից շիլաներ։ Խորհուրդ է տրվում նաեւ սովորական կաթի փոխարեն օգտագործել բրնձի, նշի կաթ, իսկ սուրճի փոխարեն՝ լատե։