
10 հետաքրքիր փաստ ջինսերի մասին

1. Ջինսերը երկար ժամանակ համարվել են գյուղական բնակչության աշխատանքային հագուստը:
2. 1950-ական թթ. ջինսեր կրող երիտասարդներին հեշտությամբ կարող էին դուրս հրավիրել համալսարանից, ներս չթողնել թատրոն կամ էլ ռեստորան:
3. 1 տուկ բամբակից կարելի է ստանալ 200 ջինսե տաբատ:
4. Ջինսերն առաջին անգամ հայտնվել են XVI-րդ դարում, իսկ դրանց ծննդյան օրը համարվում է մայիսի 20-ը:
5. Մինչև XIX-րդ դարի 60-ական թթ. ԱՄՆ-ում ջինսերը համարվում էին «ազատ տաբատներ»:
6. Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկացի զինվորականները սիրում էին ջինսեր կրել ծառայությունից դուրս: Նրանք ջինսե տաբատները հաճույքով վաճառում էին տեղի բնակիչներին: Այդպես ջինսերը տարածվեցին ողջ Եվրոպայում:
7. Միջին ամերիկացու զգեստապահարանում կարելի է 7 ջինսե տաբատ գտնել:
8. Ոտքերի հատվածում լայնացող ջինսեր առաջին անգամ հայտնվեցին 1817թ.:
9. Ամենաթանկ ջինսն արժե 60.000 դոլար: Դա Levi Strauss & Co ընկերության կողմից 1951թ. արտադրված ջինսե տաբատն է:
10. Աշխարհում ամենաերկար ջինսը 68 մետր երկարություն ունի: Այն կշռում է 3 տոննա: