Բաժիններ՝

Հակոբ Ինջիղուլյանին տեղափոխել են երրորդ երկիր. Ռազմինֆո

2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր։ Դեռևս 2014-ի մարտին հայտնի էր դարձել, որ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը։ Նրա խոսքերով՝ իրենք միայն երեկ՝ օգոստոսի 28-ին են տեղեկացել Հակոբի տեղափոխման մասին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներից։ Վերջիններս այլ մանրամասներ չեն հաղորդել։ Կայքին  չի հաջողվել այս պահի դրությամբ մեկնաբանություններ ստանալ նաև ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։

Հիշեցնենք, որ 2013-ին օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։ Հայկական կողմը ջանքեր է գործադրում ռազմագերուն հայրենիք վերադարձնելու համար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031