ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության այցը ԼՂՀ ոստիկանություն (լուսանկարներ)
Սույն թվականի օգոստոսի 28-ին ԼՂՀ ԿԱ ոստիկանություն էր այցելել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ:
ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանի աշխատասենյակում ծավալված անկեղծ զրույցի ընթացքում ոստիկանության պետի առաջին տեղակալը ներկայացրեց ոստիկանության գործունեության, համակարգում ընթացող բարեփոխումների, ինչպես նաև ոստիկանության ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ:
Մինչ այդ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն այցելել էին նաև ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկ և ծանոթացել ազատազրկման ենթարկվածների պահման պայմաններին, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ոստիկանություն