Բաժիններ՝

Սահմանը հատած ՀՀ քաղաքացու մասին տեղեկատվությունը հերքվում է. ԳԱԼԱ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ադրբեջանական լրատվամիջոցները, սահմանագծից իբր Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ մի քաղաքացի:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ին տեղեկացրեց, որ զինվորական որեւէ անձ սահմանը չի հատել: Քաղաքացիական անձ լինելու հետ կապված եւս տեղեկություններ չունեն:

Տավուշի մարզային ոստիկանության վարչությունից ևս ԳԱԼԱ-ին հայտնեցին, որ իրենք նման հաղորդում չեն ստացել:

Քեմերլի գյուղը սահմանակից է Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան, Դովեղ եւ Բերդավան գյուղերին:

ԳԱԼԱ-ի լրագրողը կապ է հաստատել նաև նշված համայնքների ղեկավարների հետ: Վերջիններս տարածված այդ տեղեկատվությունը համարեցին Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվություն եւ սադրանք:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս